Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ»

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ»
01.02.2018 | 12:57

Լոնդոնի «Արսենալը» ռեկորդային գնով պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ- Էմերիկ Օբամեյանգի հետ: Բրիտանական մամուլը գրում է որ Օբամեյանգի տրանսֆերի գործարքը 56 միլիոն ֆունտ ստեռլինգ է` ավելի քան 79 միլիոն դոլար է: Նախկինում զինագործները նման բարձր գին երբևէ չեն վճարել ֆուտբոլիստ ձեռք բերելու համար: Օբամեյանգը «Բորուսիայում» խաղացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ակնկալվում է, որ այդ տանդեմը «Արսենալի» համար արդյունավետ կլինի:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ